«Աջակցություն գյուղին» ծրագրով Թորիա գյուղին հատկացվել է 16 000 լարի գումար, որը բնակիչների որոշմամբ գյուղում պետք է կառուցվի սպորտդահլիճ:
Ըստ նախագծի, սպորտդահլիճը կառուցվելու է 12 x 24 քմ մակերեսով: Այս տարի նախատեսվում է լցնել միայն դահլիճի հիմքը:
Մենք հեռախոսազրույց ունեցանք այդ աշխատանքներն իրականացնող անհատ ձեռներեց Մերուժան Մալխասյանի հետ, ով նշեց. «Սպորտդահլիճի հիմքը պատրաստ է, աշխատանքները ավարտվել են, հանձնաժողովի անդամները աշխատանքը ստուգել են եւ ընդունել»:
Թորիայում «Աջակցություն գյուղին» ծրագրով կառուցվում է սպորտդահլիճ: