Վրաստանի խորհրդարանի երկու գործող պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժումից» Ազեր Սուլեյմանովը և «Վրացական երազանքից» Ռուսլան Գաջիևը իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել էին արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրադարձություններին:
Կոնֆլիկտոլոգ, նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին publika.ge-ի հետ զրույցում Վրաստանի խորհրդարանի անդամների կողմից արված հայտարարությունը ամոթալի է որակել և նշել, որ կուսակցությունները պարտավոր են պարզաբանել կատարվածը:
«Բացարձակ ամոթալի փաստ է: Նրանք Վրաստանի խորհրդարանի անդամներ են և չգիտեն ինչպես վարվել․ սա անընդունելի է և մտածելու տեղիք պետք է տա կուսակցությունների համար: Փաստ է, որ այս մարդիկ չեն զգում, որ Վրաստանի պատգամավորներ են և իրենց այլ երկրի պատգամավոր, քաղաքացի կամ շահերը պաշտպանող են ներկայացնում: Պետք է հայտարարություններ անեն ինչպես «Վրացական երազանքից» այնպես էլ «Ազգային շարժումից», ես այս մարդկանցից ոչինչ չեմ սպասում, սակայն կուսակցություններից սպասում եմ պարզաբանում-հայտարարության: Նրանք մեզ պետք է բացատրեն, թե ինչպես կարող են Վրաստանի քաղաքացիները, խորհրդարանի անդամները այս տեսակ ամոթալի հայտարարություն անել»,- նշել է Զաքարեիշվիլին:
Նա նշել է նաև, որ Վրաստանում կա խոսքի ազատություն, սակայն կա նաև քաղաքական գործիչների պարտավորվածություն՝ իրականացնել պետական քաղաքականություն:
«Պետության խնդիրն է, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով և տարածաշրջանում պահպանվի կայունություն, իսկ հիմա այս քաղաքական գործիչների դիրքորոշումը լրիվ հակառակն է: Չի երևում, որ նրանք մտածում են տարածաշրջանի կայունության մասին․ նրանք ակնհայտ մտածում են տարածաշրջանի անկայունության մասին»,- ասել է նախկին պետնախարարը:
Նա վերջում նշել է, որ կուսակցությունները չպետք է այս հարցը բաց թողնեն, կարծես ոչինչ չի եղել:
«Եթե կարծում են, որ սա նորմալ է, սա արդեն կլինի քաղաքական գնահատական և հետո հասարակությանը կտրվի հնարավորություն ընտրությունների ժամանակ որոշել՝ արժի, թե ոչ այս կուսակցությունների օգտին քվեարկել: Սակայն առանձին պատգամավորների այս հայտարարությունը խոսում է նրա մասին, որ ակնհայտորեն այս մարդիկ չեն գիտակցում՝ որ երկրի քաղաքացիներ են», — հավելել է Զաքարեիշվիլին:aliq.ge
Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին