Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը. Վիրահայերը ցույց են կազմակերպում

Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը. Վիրահայերը ցույց են կազմակերպում

Facebook սոցիալական ցանցում միջոցառում է տարածվել «Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը» խորագրով: Ցույցի մանրամասների մասին կազմակերպիչները  գրում են.

«Ինչպես գիտեք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսեց Արցախի սահմանին ընթացող պատերազմը։ Մենք ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիները ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Իհարկե այն փաստը, որ մենք աջակցում ենք Արցախի արդար պայքարին, զարմանալի չէ ոչ մեկի համար։ Նաև հասկանում և գնահատում ենք մեր երկրի չեզոք դիրքորոշումը։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վրացական լրատվական դաշտում, մի քանի լրատվամիջոցների օգնությամբ, տեղի է ունենում հստակ ադրբեջանական և թուրքական քարոզչության տարածում, ինչը երկրում տիրող կայուն իրավիճակի համար վտանգ է հանդիսանում։ Դատապարտում ենք այս ամոթալի գործունեությունները և կոչ ենք անում ինֆորմացիան օբյեկտիվ հրապարակել։ Ամենայն լրջությամբ զգուշացնում ենք բոլորին, չհամարձակվեք այս պատերազմը օգտագործել ձեր պիղծ քաղաքական խաղերում և կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, ուշքի բերեք ձեր անդամներին, որպեսզի զերծ մնան մեր երկրի համար վտանգավոր հայտարարություններից։ Վրաստանը ամեն ինչից առավել»

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ

aliq.ge