
Ադիգենի մունիցիպալիտետի գյուղերի՝ Ճեճլայի և Զանավի հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար կարգով: Որոշումն ընդունել են հաստատությունների ղեկավարները, հաշվի առնելով առողջապահության նախարարության հանձնարարությունները: Պատճառը կորոնավիրուսի նոր դեպքերն են: Ճեճլայում կորոնավիրուս հաստատվել է երկու աշակերտի մոտ, իսկ Զանավում՝ ուսուցչի և պահակի մոտ: Նրանց վարակման աղբյուրը հայտնի է: Նրանք շփում են ունեցել վարակակիր համագյուղացու հետ:
Վերջին 24 ժամվա ընթացքում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել: COVID-19 վարակվել է գյուղ Արալում ապրող կինը, ում ամուսինը ուսուցիչ է:
Սեպտեմբերի 30-ի տվյալների համաձայն, տարածաշրջանում կորոնավիրուսի 26 դեպք է գրանցվել: Այստեղից մեկը՝ Նինոծմինդայի գյուղ՝ Մեծ Արագյալն է: tv9news.ge