
Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Հրաժարականի պատճառը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են: Նա ընդգրկված է ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցության համամասնական ցուցակում որպես Վրաստանի խորհրդարանի թեկնածու:
Հրաժարականի մասին հայտարարել է Սումբատ Կյուրեղյանի սակրեբուլոյի նիստի ժամանակ: Կյուրեղյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին աջակցության, իսկ իր կոլեգաներին՝ համատեղ կատարած աշխատանքի համար:
Այսուհետև սակրեբուլոյի նախագահի պարտականությունները կատարելու է սակրեբուլոյի նախագահի տեղակալ Կոնստանտին Վարդանյանը:
Մանրամասների մասին լսեք ռեպորտաժում.