Նինոծմինդայում ճանապարհային նշանները ուղղվեցին

Նինոծմինդայում ճանապարհային նշանները ուղղվեցին

Նախկինում NOR ռադիոն անդրադարձել էր, որ Նինոծմինդա քաղաքի Պուշկին եւ Ազատություն փողոցների խաչմերուկում կրկին ծռվել է ճանապարհային նշանը: Ինչպես նաեւ Դավիթ Շինարար փողոցի վրա գտնվող մի քանի նշաններ նույնպես անմխիթար վիճակում էին, որոնցից մեկն էլ ընկած վիճակում էր: Պարզելու համար արդյոք ուղղվելու են նշանները, թե ոչ, մենք կապ էիք հաստատել Վրաստանի Ավտոճանապարհային դեպարտամենտի աշխատակցի հետ ով մեզ պատասխանել էր, որ նշանները շտկելու աշխատանքը հանձնված էր համապատասխան կազմակերպությանը եւ մոտ օրերս դրանք կուղղվեն:

Այսօր՝ սեպտեմբերի 30 -ին մենք հեռախոսազրույց ունեցանք տեխնիկական մենեջեր Գելա Կախիձեյի հետ, ով նշեց. «Հիմա ես կտեղեկացնեմ մեր «International» կազմկերպության աշխտակիցներին եւ նրանք վաղը կկատարեն այդ աշխատանքը, հնարավոր է որ մինչեւ վաղն էլ չերկարի այսօր եւեթ կշտկվեն նշանները»:

Մենք հետեւողական լինելով նկատեցինք, որ այսօր 17:00 -ի սահմաններում «International» կազմակերպության աշխատակիցները վերականգնում էին ճանապարհային նշանները:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայում ճանապարհային նշանները ուղղվեցին