
Ջավախքի առաջին օգնությունը այսօր տեղ է հասել։ 50 տոննա ալյուր, 30 տոննա կարտոֆիլ, 45 հազար շիշ խմելու ջուր։
Բեռնատարների վրա 30 000 դոլարի սնունդ է, որը ըստ ջավախահայ գործարար Արամ Սանոսյանի հիմնականում ռուսաստանաբնակ ջավախահայ գործարարների կողմից է ֆինանսավորվել։ Ըստ նրա՝ նախատեսվում է երկու օրը մեկ նման նախաձեռնություն իրականացնել։
Ավելի վաղ Ջավախքից ուղարկված օգնությունը, որը չէր թույլատրվում ուղարկել նույնպես տեղ է հասել։
Ջավախքից հաջորդ օգնությունը կլինի նպատակային ու չի ուշանա։