Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, «Վրացական երազանքը» Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից համամասնական ցուցակներով որպես թեկնածու է առաջադրել Սումբատ Կյուրեղյանին:
Սումբատ Կյուրեղյանը «Վրացական երազանք»-ի ցուցակում 37-րդն է : Մինչ այդ, 7 տարի Կյուրեղյանը զբաղեցնում էր Սակրեբուլոյի նախագահի պաշտոնը:
Սումբատ Կյուրեղյանը ծնվել է 1968 թ.-ի մարտի 8-ին, 1992-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ունի գիտական գյուղատնտեսի մասնագիտություն: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Էթնո-փոքրամասնություններից ցուցակում են՝ միայն.
Ռուսլան Գաջիևը, Մախիր Դարզիևը, Սվետլանա Կուդբան, Ռուսլան Պողոսյանը, Լերի Խաբելովը չեն ընդգրկվել «Երազանքի» ցուցակում: