Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, բոլոր նրանք, ովքեր սատարում են Հայաստանին, հաշվետու կլինեն մարդկության առջև:
«Ամեն ինչ հետաձգելը և Թուրքիային զրպարտելու փորձը չի փրկի Հայաստանի կառավարությանը: Ես նախազգուշացնում եմ նրանց, ովքեր սատարում են այս ավազակապետությանը, որ նրանք հաշվետու են լինելու մարդկության խղճի առջև: Թող Ալլահը լինի մեր ադրբեջանցի եղբայրների պաշտպանը»,- նշում է Էրդողանը:
«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան այս խնդիրը 30 տարի շարունակ անտեսում են, անթույլատրելի է, որ նրանք մասնակցում են հրադադարի բանակցություններին»,- այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է խորհրդարանում ելույթի ժամանակ:
Իր խոսքում, Էրդողանը կրկնել է, որ Հայաստանը պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից, տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը կոչ են անում դիմակայող կողմերին անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և վերսկսել երկխոսությունը: