
Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:
«Մարտական գործողություններտը հատկապես ինտենսիվ են հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը` անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային եւհատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի:
Պաշտպանության բանակի մարտիկները ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսեւորումներ հետ են մղում հակառակորդի գրոհները ամուր կանգնած իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվը տվյալ պահին ճշտվում է»: