Հակառակոդին հզոր հարված է հասցվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստահնի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հրետանավորներ ես ձեր կյանքին մեռնեմ»,-հավելել է նա:
Ավելի վաղ նա նշել էր, որ այս գիշեր ծանր մարտեր են ընթացել. «Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ»:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնել էր. «ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»: