Թուրքիայից Վրաստան փորձել են ներմուծել 25 տոննա վարակված կարտոֆիլ

Թուրքիայից Վրաստան փորձել են ներմուծել 25 տոննա  վարակված կարտոֆիլ

«Սարփիի» մաքսային անցակետում (թուրք-վրացական սահման) հայտնաբերվել է վտանգավոր հիվանդությամբ վարակված 25 տոննա կարտոֆիլ: Այս մասին հայտնում են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից:

Բուսասանիտարական սահմանի վերահսկողության շրջանակներում ապրանքը ստուգվել է լաբորատորիայում: Հետազոտության արդյունքներով հայտնաբերվել է Synchytrium endobioticum ախտածին պաթոգեն սունկ, որը կարտոֆիլի քաղցկեղի պատճառ է հանդիսանում:

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ խմբաքանակը հետ կուղարկվի այն երկիր, որտեղից այն արտահանվել է: