Երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է RT-ն։
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 2,43 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 37,95 դոլար։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 2,09 տոկոսով՝ հասնելով մինչեւ 40,09 դոլարի։ news.am