
Պուշկին փողոցում կրկին շարքից դուրս է եկել կոյուղագիծը:
NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի ջրամատակարարող ընկերության աշխատակիցները լուծել էին Պուշկին փողոցի կոյուղագծի խնդիրը, մաքրելով այն:
Սակայն՝ տեղի ունեցած վթարի պատճառով Պուշկին փողոցի որոշ հատվածներ նորից ողողվել են կեղտաջրով:
Մոտակա տների բնակիչների խոսքով. «Ինչպես նախկինում այնպես էլ ներկա պահին, խցանման և վթարի պատճառ է հանդիսանում բնակիչների անփույթ վերաբերմունքը: Իսկ կոյուղագիծն էլ արդեն երկրորդ անգամն է խցանվում` գոմաղբ լցնլու պատճառով: 20 օրից ավել է ինչ փողոցը գտնվում է այդ վիճակում եւ դրանից տարածվում է անտանելի գարշահոտ»: