Բաթումիում նոր համալիր է կառուցվում

Բաթումիում նոր համալիր է կառուցվում

Բաթումիում սկսվել է «Նոր ալիք» համալիրի շինարարությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը 18 միլիոն լարի է` հայտնում է Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

Ծրագիրը նախատեսում է 30 հարկանի շինություն` հազար քմ ընդհանուր մակերեսով: Այն կունենա հյուրանոց` 150 համարով, 300 բնակելի տուն, ինչպես նաև կոմերցիոն տարածք` սպա կենտրոն, սննդի և զվարճանքի կենտրոններ, տարածքում հնարավոր կլինի նաև ռեստորանների, տների, մարզական կենտրոնների կառուցումը:

Շինարարությունը կավարտվի 2019-ին: Ծրագիրն իրականացվում է երկրի ֆինանսների նախարարության կողմից: Դրա նպատակը` ներդրումային դաշտի ամրապնդումն է, բիզնեսի և զբոսաշրջության խթանումը, աշխատատեղերի ստեղծումը, քաղաքի ենթակառուցվածքների զարգացումը: Ծրագրվում է ևս երկու ներդրումային նախագիծ` 22 միլիոն լարի ընդհանուր արժեքով: Խոսքը 300 համարանոց հյուրանոցի կառուցման մասին է:

aliq.ge



Opinion, pooling and voting