Թիլիսիի ԲՈՒՀ-երի լավագույն ուսանողները, ովքեր բնակարան չունեն, կարող են օգտվել «անվճար ուսանողական կացարան» նախաձեռնությունից:
Բոլորովին նոր, բարձր չափանիշերի համապատասխան հանրակացարանը նախատեսված է 320 մարդու համար: Այն գտնվում է քաղաքի Սաբութալո թաղամասում` Լիսիի լճի մերձակակայքում:
Համալիրը բաղկացած է 3 մասնաշենքից, համապատասխանում է եվրոպական լավագույն չափանիշներին: Այս մասին տեղեկացրել է Կառավարության աշխատակազմի փոխնախագահ Նինո Կոբախիձեն:
Այն կառուցվել է նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ` մոտ մեկ տարվա ընթացքում:
«Պետբյուջեի միջոցներով կառուցված հանրակացարանը նպատակ ունի կացարանով ապահովել շրջաններից մայրաքաղաք եկած առաջադեմ ուսանողներին»,- նշել է Կոբախիձեն:
Հանրակացարանը ունի նաև համակարգչային սենյակ, գրադարան, մարզադաշտ, ճաշասենյակ, իսկ 20 սենյակ հարամարեցված է հաշմանդամություն ունեցող ուսանողների համար:
Նշենք, որ Վրաստանի լավագույն համալսարանների մեծամասնությունը գտնվում է Թբիլիսիում, և ուսանողների մեծամասնությունը գալով տարբեր շրջաններից, ստիպված է բնակարան վարձել մայրաքաղաքում:
Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ սա զգալի աջակցություն է կարիքավոր ընտանիքների երեխաների համար:
Տեղեկացնում է aliq.ge