Հոկտեմբերի 4-ի գիշերը, ժամը երեքի սահմաններում, այրվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի բնակիչ Արշակ Լուլուկյանին պատկանող 2000 հակ քանակով խոտի դեզը:
Ըստ Գեղեցիկ Լուլուկյանի, հարևաններն առաջինն են տեսել հրդեհը և անմիջապես զանգահարել հրշեջ ծառայություն: Խոտը հնարավոր չի եղել փրկել, և այրվել է 2000 հակ: Տանեցիներին հազիվ է հաջողվել հեռացնել մոտակա մեքենաները:
Նա նաև նշեց, որ իրենք գիտեն, թե ով է դա արել: Ըստ նրա՝ դա կատարվել է միտումնավոր Գանձա գյուղի բնակչի կողմից , և նրանք այս տեղեկությունն արդեն հայտնել են ոստիկանություն:
«Մենք ունենք 20 կով և 30 ոչխար, խոտ գնելու համար մեզ անհրաժեշտ է 20,000-ից 25,000 լարի», – ավելացրեց Գեղեցիկ Լուլուկյանը: