Այսօր՝ հոկտեմբերի 6 -ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ակցիա ի զորակցություն Արցախին եւ հայ զինվորներին:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում, որը շարունակվում է մինչ օրս, Արցախա -ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ նահատակված հերոսների մեջ կան նաև թվով 5 զինվորներ՝ Ջավախքից:
Ակցիայի մասնակիցներից Սեդրակ Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ջավախահայությունը այս ակցիան կազմակերպել է ի աջակցություն Արցախի եւ ամբողջ Հայաստանի: Մենք սրանով ուզում ենք ցույց տալ մեր եղբայրներին, որ մենք միասնական ենք եւ իրենց կողքին ենք»:
Նշենք, որ այս օրերին ամբողջ Ջավախքում ջանք ու եռանդ չեն խնայում Ղարաբաղին տարբեր տեսակի, թե ֆինանսապես եւ թե նյութապես աջակցություն ցուցաբերելու համար:
«Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսով զորակցության խաղաղ հավաքից հետո մասնակիցները քայլերթով հասան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ միասնական աղոթք և մոմավառություն կատարեցին:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.