Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է օգտատերերին ապատեղեկություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն անփոփոխ.«Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։Ե՛ւ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ։Այնուամենայնիվ, Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված որևէ խնդրի առաջացման պարագայում, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության հետ՝ հարցին արագ լուծում տալու համար։Միաժամանակ հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարության մեջ:
Նյութի աղբյուր՝ www.aliq.ge