Նինոծմինդայի քաղաքապետարանը ունի 7 նոր աշխատակից:
Մասնավորապես Լևոն Վարդանյանը զբաղեցրել է Մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության և զբոսաշրջության հարցերով ծառայության ղեկավարի պաշտոնը:
Հեղինե Լոմաշվիլին նշանակվել է Կրթության, մշակույթի և հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար:
Սոնա Պոդոսյանը նշանակվել է Կրթության,մշակույթի և հուշարձանների պահպանության ոլորտում երկրորդ կարգի կրտսեր մասնագետի պաշտոնում:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Արմեն Դարբինյանը:
Վահագն Դարբինյանը նշանակվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի Վերահսկողական ծառայության երրորդ կարգի ավագ մասնագետի պաշտոնում:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Շրջակա միջավայրի և ագրարային հարցերով երկրորդ կարգի կրտսեր մասնագետ է նշանակվել Նաիրի Անտոնյանը:
Սերգեյ Ղարսլյանը նշանակվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության երկրորդ կարգի կրտսեր մասնագետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ թափուր տեղերի համար աշխատանքի էին դիմել 40 անձ:
Նյութի մասին մանրամասներ է հաղորդում Նինոծմինդայի քաղաքապետարանի Վարչական ծառայության ղեկավար Սամսոն Փնջոյանը: