Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության կողմից Նինոծմինդա քաղաքի փողոցներում փոսալցման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթ-տենդերը չի կայացել:
Մրցույթի նախագծով նախատեսված է փոսալցնել 1400 քառակուսի մետր ճանապարհ: Ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված է 90 հազար լարի:
Ինչպես ճշտեցինք քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունից, ներկայումս քննարկվում է մրցույթը երկրորդ անգամ անցկացնել-չանցկացնելու հարցը:
Առջևում ձմեռ է, իսկ Նինոծմինդա քաղաքի Պուշկին, Սպանդարյան, Տերյան, Կարլ Մարքս և մի շարք այլ փողոցներում բազմաթիվ փոսեր կան, որոնք խոչընդոտներ են ստեղծում վարորդներին երթևեկելու ժամանակ:
Հիշեցնենք, որ սա Նինոծմինդա քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ իրկանացնելու թվով երկրորդ մրցույթն է, որին ոչ մի ճանապարհաշինական ընկերություն չի մասնակցում: