
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր Մեծ և Փոքր Արագյալ գյուղերում գիշերային լուսավորության անցկացման աշխատանքների համար: Տեղական բյուջեից նշված աշխատանքների իրականացման համար նախատեսված է 16`400 լարի գումար:
Նախագծով նախատեսված է գիշերային լուսավորության լամպեր տեղադրել այն փողոցներում, որտեղ դրանք ընդհանրապես բացակայում են, նախատեսված է նաև տեղադրել մետաղական էլեկտրասյուներ իրենց համապատասխան դետալներով: