Նինոծմինդա քաղաքի փողոցներով անցնելիս անհնար է չնկատել գետնին ընկած բժշկական դիմակները, որոնք օգտագործելուց հետո մարդիկ այն շպրտում են ճանապարհներին։
Դիմակ կրելը այսօր պարտադիր պայման է դարձել, բայց ոչ բոլորն են օգտագործելուց հետո այն տեղադրում տոպրակի մեջ ու գցում աղբամանը։
Բնակիչներին կոչ ենք անում հոգ տանել շրջապատող միջավայրի, բնության եւ մեր իսկ առողջության մասին:
Նախկինում NOR ռադիոն անդրադարձել էր, որ Նինոծմինդա քաղաքում դիմակները դարձել են թափոններ ու հանդիպում են ինչպես քաղաքի փողոցներում այնպես էլ «Հայոս – Քարթլոս» զբոսայգում։
Նշենք նաեւ, որ այսօր՝ հոկտեմբերի 8 -ին Նինոծմինդայի ոստիկանութան աշխատակիցները շրջելով քաղաքում զգուշացրել են բոլորին՝ փակ տարածքում դիմակ կրելու խստությունը պահպանելու վերաբերյալ:
Բնակիչներից մեկի խոսքով. «Ոստիկանության աշխատակիցները նորից ու նորից զգուշացրեցին, որ փակ տարածքներում անպայման պետք է դիմակ կրենք, իսկ դրսում պարտադիր չէ»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.
Ինչպես ճիշտ կրել դիմակը և ինչպես վարվել դրա հետ օգտագործելուց հետո, առաջարկում ենք լսել և դիտել NOR ռադիոյի կողմից պատրաստված սոցիալական գովազդները, որտեղ մանրամասն նշված են կանոնների մասին.