Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն հատվածում, Ծերեթելիի փողոցում, կոյուղու դիտահորերը գտնվում են անմխիթար եւ քանդված վիճակում:
2020 թվականի հունիս ամսին NOR ռադիոն անդրադարձել էր, որ Ծերեթելի փողոցում գտնվող կոյուղու դիտահորերը քայքայված են:
Դիտահորերը դեռեւս շարունակում են մնալ քանդված:
Այսօր բնակիչները կրկին իրենց դժգոհությունը հայտնեցին դիտահորերի քանդված վիճակի համար: Նրանց խոսքով՝ իրենք փայտերով եւ քարերով փակել են դիտահորը, քանի որ այստեղով անցնում են մեքենաներ, երեխաները խաղում են, և եթե ուշադիր չլինեն կարող են ընկնել կոյուղաջրերի եւ փոսի մեջ:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի ջրամատակարարման ընկերության պետ Արզուն Գորոյանի հետ, ով ասաց. «Արդեն երկրորդ անգամն է գրել եւ պատվիրել ենք դիտահորերի կափարիչները, բայց դեռեւս չեն ուղարկել, ներկա պահին գտնվում ենք սպասողական վիճակում»: