
Հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ, անհայտ ծագման սնունդ. դրանք չեն ընդունվում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ը։
«Հարգելի´ հայրենակիցներ, hորդորում ենք Արցախի համար Ձեր պատրաստած հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ, անհայտ ծագման սնունդ (չմակնշված, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, կաթնամթերք եւ այլն): Դրանք չեն ընդունվում»,- ասվում է հայտարարության մեջ։