Նինոծմինդան գտնվում է բարձրալեռ գոտում և ձմռան սեզոնին Վրաստանի մյուս շրջանների հետ համեմատած անհամեմատ ցուրտ է:
Հոկտեմբերի 12 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, որով փորձեցինք պարզել, թե ինչպես են բնակիչները պատրաստվում դիմավորել ձմռան ամիսները եւ ինչով ու ինչպես են ջեռուցելու բնակարանները:
Բնակչության մի մասը պատասխանեցին, որ տները ջեռուցում են բնական գազով, մի մասն էլ նշեցին, որ ջեռուցումը կատարվում է փայտի եւ հիմնականում անասնակուից պատրաստված աթարով:
Վառելափայտ վաճառողներից մենք տեղեկացանք, որ 1 շարք կարմի փայտի գինը կազմում է 420 – 450 լարի, իսկ սպիտակ փայտի արժեքը՝ 320 – 350 լարի:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.