Ռադիոծրագրում բարձրաձայնվում է Վրաստանի քաղաքացիությունից զրկված վիրահայերի խնդիրների մասին։ Բնակիչները ովքեր զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից պատմում են թե ինչ խնդիրների հետ են բախվում, չունենալով վրացական անձնագիր, ապրելով` Վրաստանում։
Ռադիոծրագրում իր տեսակետն է ներկայացնում իրավաբան Գուրգեն Եզոյանը։
Քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններն են, բնակիչները օրեր առաջ ցանկանում են այս խնդիրը լուծված տեսնել, հակառակ դեպքում նշում են, որ իրենց ընտանիքների անդամները չեն մասնակցելու ընտրություններին։
Ռադիոծրագրում նաև ներառված է պատգամավորների հետ հարցազրույցը այս խնդրի վերաբերյալ։
Առավել մանրամասները՝ աուդիոնյութում։
Երկքաղաքացիության մասին այս ռադիոծրագիրը պատրաստվել է «Ընտրություններին ընդառաջ փոքրամասնությունների լեզվով լրատվամիջոցների քաղաքացիական տարածքի ընդլայնմանն աջակցելու Ինտերնյուսի և Ինտերնյուս-Ջորջիայի հետ գործընկերությամբ» նախագծի շրջանակներում: