
Ախալցիխեում բժշկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Տեղեկությունը «9-րդ ալիքի» մոտ հաստատեց «Էվեքս» հիվանդանոցի մենեջերը: Ըստ Ռեզո Կուճուխիձեի, տղամարդը այնպես ինչպես մնացած բոլոր բժիշկները, պարբերաբար թեստավորվում էր: Նա աշխատում էր Ախալցիխում գործող երկու հիվանդանոցում: Հետևաբար, նրան հետզոտում էին երկու հիվանդանոցում: Հոկտեմբերի 11-ին, «Իմեդիում» վերցրած թեստավորման պատասխանները ստացել են այսօր: Տղամարդը վարակված է կովիդ-19-ով:
Այս փուլում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 58 դեպք է գրանցվել: tv9news.ge