Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսվել է կարտոֆիլի հավաքման գործընթացը:
Կարտոֆիլի հավաքումն իրականացվում է ինտենսիվ ռեժիմով, եթե տաք օրերին ժամանակը չբավարարի բերք հավաքել, եղանակը կարող է կտրուկ վատթարանալ, և բնակիչները չեն հասցնի բերքը հավաքել:
Բնակիչների մի մասը գոհ է բերքից, ոմանք էլ դժգոհ են ոչ միայն բերքից, այլ նաև կարտոֆիլի գներից: Մեր հարցման համաձայն, կարտոֆիլի մեկ կիլոգրամն արժե ընդամենը 50-ից 60 թեթրի:
Ընդհանուր առմամբ, այս տարի կարտոֆիլի բերքը առատ է: Ոմանք կարտոֆիլը վաճառում են անմիջապես դաշտից: Վաճառքի այս եղանակը ամենաշահութաբերն է, սակայն գինը կարող է աճել, բայց ֆերմերները պահեստավորման և տեղափոխման վրա այլևս ժամական և գումար չեն ծախսում :
Չորացման գործընթացում նույնպես կարտոֆիլը կորցնում է քաշը: Սակայն, ըստ բնակիչների, այս տարի գնորդներ չկան ՝ կորոնավիրուսի և Կովկասի տարածաշրջանում ռազմական գործողությունների ծանր իրավիճակի պատճառով :
Առավել մանրամասն ՝ մեր տեսանյութում: