«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում, սկսել գերիների և դիակների փոխանակման գործընթացը

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում, սկսել գերիների և դիակների փոխանակման գործընթացը

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում, սկսել գերիների և դիակների փոխանակման գործընթացը:

«Կարմիր խաչի» հայտարարությամբ, մինչ այժմ կողմերի հետ չկա փոխանակման գործընթաց սկսելու համաձայնություն:

«Մինչ այժմ մենք կողմերի հետ ինտենսիվորեն քննարկում ենք հարցը, սակայն դեռևս չկա որևէ համաձայնություն, որը մեզ կտար փոխանակման գործընթացն սկսելու հնարավորություն»,- հայտարարել է «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը՝ Ժնևում անցկացված մամլո ասուլիսին:

«Այսպիսով, բանակցությունները կշարունակվեն երկու կողմերի հետ և մենք հույս ենք հայտնում, որ պայմանները կբավարարվեն, որպեսզի ապագայում կարողանան իրականացնել գործողությունը»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչը:

Մարտին Շուեպը պահանջել է «Կարմիր խաչի» աշխատակիցների անվտանգության ապահովում:

Հիշեցնենք, Մոսկվայում անցկացված բանակցությունների արդյունքում Հայաստանը և Ադրբեջանը մարդասիրական նպատակով համաձայնել էին հրադադարի շուրջ, սակայն հրադադարը խախտվել է:1tv.ge