Նինոծմինդայի դեղատներում բժշկական ձեռնոցների եւ դիմակների գները մնում են բարձր

Նինոծմինդայի դեղատներում բժշկական ձեռնոցների եւ դիմակների գները մնում են բարձր

Այսօր՝ հոկտեմբերի 13 -ին Նինոծմինդայում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում բժշկական դիմակների եւ ձեռնոցների գների վերաբերյալ:

Հարցման ընթացքում պարզվեց, որ կան բնակիչներ ովքեր դիմակը գնել են 1,20 լարիով: Բնակիչներից մեկն էլ նշեց, որ տեղյակ չեն բժշկական ձեռնոցների եւ դիմակների գներից, որովհետեւ իրենք որպես աշխատող ստանում են անվճար: Մեկն էլ իր հերթին նշեց, որ դիմակը գնել են 40-50 թեթրիով:

Մենք այցելեցինք Նինոծմինդա քաղաքի դեղատներ՝ պարզելու, թե արդյոք վաճառքում կան դիմակներ եւ ձեռնոցներ ու ինչ արժեն դրանք: Դեղատներից մեկում մեզ տեղեկացրեցին, որ 1 դիմակի գինը 40 թեթրի է, իսկ 1 զույգ ձեռնոցինը 90 թեթրի: Դեղատներից մեկում էլ 1 դիմակի գինը 50 թեթրի էր, 1 զույգ ձեռնոցի գինն էլ 70 թեթրի:

Հարցին թե ինչով է պայմանավորված դիմակների եւ ձեռնոցների թանկացումը, քանի որ ավելի վաղ դրանց արժեքը տատանվում էր 15-20 թեթրիի միջեւ, դեղատների աշխատողները պատասխանեցին, որովհետեւ դիմակները Թբիլիսիից են ստանում այդ գներով:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում:

Radio NOR · Նինոծմինդայի դեղատներում բժշկական ձեռնոցների եւ դիմակների գները մնում են բարձր

Թեմատիկ՝