Կորոնավիրուսի նոր հակառեկորդ Վրաստանում

Կորոնավիրուսի նոր հակառեկորդ Վրաստանում

Վրաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր հակառեկորդ՝ 24 ժամում հաստատվել է վարակման 680 դեպք: Այստեղից 297-ը հաստատվել է  Թբիլիսիում, 189 -ը՝ Աջարիայում,  150-ը՝ Իմերեթիում,12-ը՝ Շիդա Քարթլիում,11-ը՝ Քվեմո Քարթլիում, 9 նոր պացիենտ կա Մցխեթայում, 6-ը՝ Գուրիայում, 3-ը՝ Սամեգրելո Զեմո Սվանեթիում,  2-ը՝ Կախեթիում և մեկը Սամցխե Ջավախեթիում:

Այսօր հաստատված դեպքերի քանակը ընդհանուր քանակի 44 տոկոսն է: Վարակաբաններն ասում են՝ երկրորդ ալիքը սկսվել է, ամենաբարձր ցուցանիշներն ակնկալում են արձանագրել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Այսօր արձանագրվել է 7 մահ: Մահացածները եղել են Աջարիայից և Թբիլիսիից, ունեցել են ուղեկցող հիվանդություններ:

Առողջապահության նախարարն այսօր ևս խոսել է սահմանափակումներ մտցնելու մասին: Նրա խոսքով՝ դեռևս ընդհանուր որոշում չի կայացվել, սակայն հարկ եղած դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները վարակի տարածումը կանխելու համար: aliq.ge