Թբիլիսիի Վակեի թաղամասի տաճարի արքեպիսկոպոս Շալվա Կեկելիայի խոսքով՝ Ադրբեջանը Վրաստանի համար նույնպիսի թշնամի է, ինչպիսին Ռուսաստանը:
«Մարդիկ ասում են, որ չեն ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները վատացնել և պատրաստ են տարածքներ զիջել: Դավիթ Գարեջին մեզ համար կարևորագույն տարածք է, այդ իսկ պատճառով ցանկացած մարդ, կամ հեռուստատեսություն, որոնք դուրս են գալիս և ասում՝ չենք ուզում հարաբերությունները լարվի․․․ անձամբ ինձ համար թեկուզ լարվեն հարաբերությունները հողերի հետ կապված: Եթե Ռուսաստանը թշանամի է, ապա թշնամի է ցանկացած երկիր, որը մեր հողերն է խլում»,- հայտարարել է Շալվա Կեկելիան Դավիթ Գարեջիի գործի մասին խոսելիս:
Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող` Դավիթ Գարեջի 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը:aliq.ge