
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը կրկին հայտարարեց քաղաքի փողոցների վրա առկա փոսերը հարթելու և ասֆալտապատելու մրցույթ: Ծրագրի համաձայն, նախատեսվում է իրականացնել 1400 քառակուսի մետր մակերեսով նորոգման աշխատանքներ։ Աշխատանքների համար հատկացվել է 90,000 լարի:
Նշենք, որ քաղաքի փողոցներում առկա են բազմաթիվ փոսեր, որոնք խանգարում են մեքենաների տեղաշարժին, ինչն էլ իր հերթին վարորդների ու բնակիչների մոտ առաջացնում է դժգոհություն:
Ավելացնենք նաեւ, որ հոկտեմբերի 13-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի Նինոծմինդա քաղաք կատարած այցի ժամանակ փողոցային փոսերը լցվեցին ավազով, որպեսզի մեքենաները չընկնեն փոսերը: