ԲՈՒՀ-երում ուսումնական գործընթացը սկսելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է

ԲՈՒՀ-երում ուսումնական գործընթացը սկսելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է

Վրաստանի կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Գիորգի Գախարիաn հայտարարեց, որ  ԲՈՒՀ-երում ուսումնական գործընթացը հոկտեմբերի 19-ից սկսելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ է: 

Նրա խոսքով՝ քաղաքացիների տարրական պահանջները, որոնցից է կրթությունը՝ չպետք է սահմանափակվի:

«Բարձրագույն ուսումնական հաստատություններին առաջարկվում է հեռակա ուսուցում անցկացնել, որտեղ հնարավոր է, իսկ որտեղ հնարավոր չէ լաբորատոր և գործնական աշխատանքները կատարել ԲՈՒՀ-երում: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորինս պաշտպանենք այս ոլորտները, հատկապես կրթությունը: Կրթության նախարարությունը ունի համապատասխան հանձնարարականներ` ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում անվտանգության նորմերը պահպանելու համար», — ասել է Գիորգի Գախարիան:aliq.ge