Covid-19 հետ կապված ապատեղեկատվական արշավի հակաարևմտյան և ռուսամետ ուղերձները

Covid-19 հետ կապված ապատեղեկատվական արշավի հակաարևմտյան և ռուսամետ ուղերձները

Covid-19 հետ կապված ապատեղեկատվական արշավի հակաարևմտյան և ռուսամետ ուղերձներ — Democracy Research Institute-ի հետազոտությունը

Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը (DRI) վերահսկում է լրատվամիջոցներում՝ Covid-19 համաճարակի ֆոնին տարածված ապատեղեկատվության հիմնական միտումները: Այդ նպատակով սեպտեմբեր ամսին վերլուծության են ենթարկվել 15 առցանց լրատվամիջոցներում հրապարակված 102 հոդվածներ և 10 ֆեյսբուքյան էջերում հրապարակված 435 հրապարակումներ:

Covid-19 համաճարակի ֆոնին Facebook սոցիալական ցանցում և տարբեր առցանց հարթակներում ակտիվորեն իրականացվում են կտրուկ ռուսամետ և հակաարևմտյան ապատեղեկատվական արշավներ: Առցանց հրապարակումները մի կողմից տարածում են կեղծ տեղեկություններ ռուսական պատվաստանյութի արդյունավետության մասին, իսկ մյուս կողմից՝ դավադրության տեսություններ են ստեղծում Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի վերաբերյալ:

Ապատեղեկատվական արշավ ռուսամետ ուղերձներով

Sputnik Georgia-ն, Sakinform-ը և «Վրաստանը և աշխարհը» ռուսամետ լրատվամիջոցների շահարկման արշավի էպիկենտրոնում է հայտնվել «Sputnik V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Նրանց կողմից հրապարակված հոդվածները բառացիորեն կրկնօրինակում են ռուսական քարոզչական ուղերձները և շեշտը դնում պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վրա: Այնուամենայնիվ, իրական պատկերն այլ է: Ռուսական պատվաստանյութը չի անցել հետազոտության  ամենամասշտաբային և կարևոր երրորդ փուլը: Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ռուսական պատվաստանյութի արդյունավետության և դրա փորձարկման բոլոր փուլերի վերաբերյալ վերապահությամբ են ընդունել հետազոտական ​​կազմակերպությունները, ինչպես նաև ԱՄՆ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչը: Ըստ նրանց՝ ռուսական պատվաստանյութը փորձարկելիս ուսումնասիրության երրորդ փուլի բացթողումը վկայում է անարդյունավետության բարձր ռիսկի մասին:

Sputnik V-ի վերաբերյալ թերահավատ հայտարարություններ են արվել նաև Վրաստանում, այդ թվում «Լուգար» կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեի և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձե կողմից: Նրանց խոսքով՝ այս պատվաստանյութի արդյունավետությունը հաստատող մասշտաբային ուսումնասիրություններ չկան: Ռուսական պատվաստանյութի մասին տեղեկատվությունը Facebook-ում տարածվել է «Ստալին» և «Եվրասիական լրատվական գործակալություն» ռուսամետ էջերի կողմից:

Ապատեղեկատվական արշավ և հակաարևմտյան հաղորդագրություններ

Covid-19 համաճարակի ֆոնին շարունակվող ապատեղեկատվական արշավի թիրախներ են դարձել ՄԱԿ-ի մանկական ֆոնդը (UNICEF) և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

«Ընդհանուր թերթ» ֆեյսբուքյան էջում հրապարակված հարցազրույցում ակադեմիկոս Թինա Թոփուրիան պնդում է, որ 7 միլիարդ մարդ պատվաստելու դավադրությունը Բիլ Գեյթսի տեսության մի մասն է: Իրականում, Բիլ Գեյթսի կողմից հրապարակված հայտարարության մեջ խոսվում է համագործակցության միջոցով պատվաստանյութը 7 միլիարդ մարդու հասանելի դարձնելու մասին: Հարցազրույցում հարցվողը նշում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վրաստանում երեխաների հարկադիր պատվաստում է իրականացնում, ինչը սուտ է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներգրավված չէ թեստավորման գործընթացում և միայն ղեկավարելու է կորոնավիրուսի պատվաստանյութերի գնման և առաքման գործընթացը պատվաստանյութի պաշտոնական գրանցումից հետո: Նմանատիպ ապատեղեկատվություն Facebook-ի իր անձնական էջում տարածել էր Լեւան Չաչուան, ում գրառումը Facebook-ում տարածել էին «Ստալին», «Վրաստանն առաջին հերթին» և «Վրացական գաղափար» էջերը: Նույն կեղծ հաղորդագրությունները տեղ  էին գտել նաև «Վրաստանը և աշխարհը» էջի կողմից հրապարակված հոդվածում, որում ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշվում էր որպես «կասկածելի հեղինակություն ունեցող կազմակերպություն»: Հոդվածի պատասխանող հայր Գիորգի Ռազմաձեն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից էժան բլեֆ գնահատեց զարգացող երկրների օգնությունը` երկրներին պատվաստանյութեր տրամադրելը, և նշեց, որ ավելի լավ է պատվաստանյութը գնել Ռուսաստանից:

Ընդհանուր առմամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեմ ապատեղեկատվությունը 82 անգամ տեղադրվել է 10 ֆեյսբուքյան խմբերում և երկու վեբ-պորտալներում: Ապատեղեկատվության հաղորդագրությունները տարածվել են 524 անգամ և հաստատվել են 564 օգտատերերի կողմից:

Սեպտեմբերին դավադրության տեսություն տարածվեց նաեւ դիմակների դեմ: «Դիմակ. վիրուսի կանխո՞ւմ, թե՞ հասարակության ստրկացման մեխանիզմ» tvalazazrisi.ge կայքում հրապարակված հոդվածում դիմակը ներկայացված է որպես զանգվածներին սանձելու գործիք: Իրականում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմակը համարում է համաճարակների դեմ պայքարի հիմնական միջոցը, ինչը առողջ մարդուն պաշտպանում է վիրուսով վարակվելուց և, միևնույն ժամանակ, նվազեցնում է վարակված անձի վարակման ռիսկը:

* * * *

Ծրագիրն իրականացնում է Պրոդեմոս հիմնադրամ • Prodemos-ի ֆինանսական աջակցությամբ`«Զգույշ եղիր, ապատեղեկատվություն է» փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի (DRI) կողմից ծրագրի շրջանակներում պատրաստված նյութը և դրանում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել դոնոր կազմակերպության տեսակետների հետ:aliq.ge