Լուսանկարը վերցված է արխիվից
Սեպտեմբերի 15-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում մեկնարկել են կորոնավիրուսի թեստի հանձման աշխատանքները ուսուցիչների շրջանում:
Հանրային առողջապահության կենտրոնի աշխատակիցները, համաճարակաբանը և նրա օգնականը արդեն թեստավորել են 62 մանկավարժի: Թեստի նմուշները հատուկ փորձանոթներով ուղարկվել են Թբիլիսիի լաբորատորիա: Թեստերի պատասխանները հայտնի կդառնան 2-3 օրվա ընթացքում: Թեստավորումը իրականացվել է անվճար: Ցանկացողները իրենց թեստի պատասխանը, որոնք տեղակայված են հատուկ էլեկտրոնային բազայում, գրավոր տեսքով կարող են վերցնել Հանրային առողջապահական կենտրոնից:
“Գործում է հատուկ ընտրողական ֆորմուլա, ըստ որի որոշվում է քանի աշխատակից պետք է անցնի թեստավորում՛՛,- նշեց Հանրային առողջապահական կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը: Թեստավորում պետք է անցնեն դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցները: Նինոծմինդայի մունիցիպալիտետներում նախատեսված է թեստավորել 770 մանկավարժի: Թեստավորումը պետք է իրականացվի երկու շաբաթը մեկ անգամ: