Ուժեղ քամու հետեւանքով տուժել է 9 քաղաքացի. 7-ը հիվանդանոց է տեղափոխվել

Ուժեղ քամու հետեւանքով տուժել է 9 քաղաքացի. 7-ը հիվանդանոց է տեղափոխվել

Երևանում երեկ` մայիսի 23-ին, ուժգին քամու հետևանքով տուժել է 9 քաղաքացի. նրանցից 7-ը հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«9 ահազանգ ենք ստացել: Երկու քաղաքացի տեղում է բուժօգնություն ստացել, 7-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Նշենք, որ երեկ ուժեղ քամի է մոլեգնել մայրաքաղաքում եւ Հանրապետության մի շարք համայնքներում: Բազմաթիվ տների տանիքներ են պոկվել, ծառեր են արմատախիլ եղել:

Լուրեր Հայաստանից- news.am



Opinion, pooling and voting