Այս օրհասական պահերին, երբ հայրենիքը վտանգի մեջ է, յուրաքանչյուր հայի պարտքն է իր աջակցությունը ցուցաբերել հայրենակիցներին։
Մենք՝ Օրոջալարցիներս էլ ենք միանում սփյուռքի բազմահազարանոց բանակին, որը թե՛ նյութապես, թե՛ հոգեպես մեր զինվորների կողքին է։
Սա ամենաչնչինն է, որ մենք կարող ենք անել կրակի ճիրաններում հայտնված հայրենիքի համար։
Դրամահավաքն իրականացվել է դպրոցի անձնակազմի և գյուղի բնակիչների հանգանակությամբ. դրամահավաքին մասնակցել են նաև ռուսաստանաբնակ մեր համագյուղացիները։
Ընդհանուր գումարը.
Գյուղում՝ 15 015 լարի:
Ռուսաստանում՝ 506 000 ռուբլի։
Համահայկական հիմնադրամին փոխանցվել է 906 000 ռուբլի։
550 լարի էլ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոն է հանձնվել՝ Արցախին օգնելու նպատակով։ Նշենք նաև, որ Օրոջալարում սկսվել է դրամահավաքի II փուլը։
Ստորև ներկայացնում ենք անդորրագրերը։
ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ անկասկած, եւ սուրը փառքով դնենք պատյան։
Նյութը տրամադրել են Օրոջալարի գյուղի բնակիչները: