Այս պատերազմական ծանր, ցավոտ, դաժան օրերի ու վերքերի վրա աղ են ավելացնում մեր երիտասարդները իրենց կորստյան ահռելի վշտով։
Պատերազմը գին ունի և դա հաղթանակն է, բայց այդ հաղթանակի համար մեր յուրաքանչյուր մարդկային կորուստը անգին է։
Իսահակ Ղարիբյան, Գագիկ Բրսոյան, Վաչագան Գինոսյան։
Այս երեք անմահացած հերոսները արմատներով Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղից են։ Նրանք երեքն էլ զոհվեցին հակառակորդի ագրեսիան հետ մղելու ընթացքում։
Իսահակ Ղարիբյանը ծնվել է 2001թ. նոյեմբերի 19-ին Սասունիկում՝ ՀՀ: Ծառայում էր ՀՀ զինված ուժերում։ Բարի, հոգատար ու ազնիվ տղային բոլորն էին սիրում: Ինքն էլ իր հերթին սիրում էր իր տունը, ընտանիքը, ընկերներին…
Հերոս Իսահակը զբաղվում էր ըմբշամարտով ու ուներ բազում հաղթանակներ: Բացի այդ սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտություն բաժնում, ուներ շատ ու շատ նպատակներ, որոնք ցավոք կիսատ մնացին։
Բրսոյան Գագիկը ծնվել է 2002թ. 18 տարեկան։ Առաջին կուրսի ուսանող էր, ապագա լեզվաբան։ Ծառայում էր ՀՀ զինված ուժերում։ Հերոսաբար ընկավ մարտի դաշտում հանուն հայրենիքի։
Վաչագան Գինոսյանը ծնվել է 1985 թվականի մայիսի մեկին՝ Եղվարդում։ Մայրը՝ Լուսինե Քեթցյանը, Ջավախքի Գանձա գյուղից է։
Կյանքով լի, հայրենասեր, իր արմատներին ամուր կապված և հպարտ մարդ էր նա։ Պատերազմը սկսվելու լուրը լսելուն պես միացել է կամավորական ջոկատին և թողնելով 3 մանկահասակ երեխաներին, կնոջն ու ծնողներին, առանց հետ նայելու գնացել է հայրենիքը պաշտպանելու նվիրական գործին միանալու։
Անձնվիրաբար կատարել է իր պարտքը հայրենիքի նկատմամբ և հերոսացել՝ իմանալով, որ կյանքը նվիրում է իր երեխաների՝ հայրենի հողի վրա ազատ ապրելու իրավունքի համար։
Հավերժ փառք ձեզ՝ անմահ Հերոսներ
Ինֆորմացիան եւ լուսանկարները NOR ռադիոկայանին տրամադրել է Գանձա գյուղի բնակիչ Երջան Հախվերդյանը: