
Այսօր երեկոյան ժամերից եղանակը Վրաստանում կվատանա: Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից՝ հոկտեմբերի 19-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի 21-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ և կարկուտ:
«Սպասվող հորդառատ անձրևները կարող են ավելացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակները և սողանքներ առաջացնել լեռնային շրջաններում», — ասվում է գործակալության հայտարարության մեջ: aliq.ge