Ուչմանա գյուղում երիտասարդները արդեն երկար տարիներ է ընդհանրապես չեն զբաղվում սպորտով: Գյուղում սպորտով զբաղվելու տեղ չկա: Մեծ ֆուտբոլի խաղադաշտ ընդհանրապես գոյություն չունի, դպրոցի բակում կա մինի ֆուտբոլի խաղադաշտ, որն էլ գտնվում է անմխիթար եւ քանդված վիճակում:
Երիտասարդներից մեկի խոսքով. «Սպորտով զբաղվելու վայր գյուղում չունենք, եթե ինչ որ սպորտային միջոցառում է լինում գյուղից դուրս կամ շրջանում, մենք չենք էլ մասնակցում: Կուզենայինք, որ գյուղում լիներ սպորտդահլիճ կամ խաղադաշտ որտեղ կկարողանայինք զբաղվել սպորտով»:
Գյուղի բնակիչները նշեցին’ եթե վերականգնվեր դպրոցի բակում գտնվող խաղադաշտը, ապա երիտասարդները սպորտով զբաղվելու հնարավորություն կունենան:
Մանրամանասները լսեք աուդիոձայնագրությունում:
Թեմատիկ՝