
Հաջորդ շաբաթվա չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին, այսինքն՝ հոկտեմբերի 28,29 և 30-ին, այն դպրոցները, որոնք ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 31-ին օգտագործվելու են որպես ընտրատեղամաս, կգործեն հեռավար ռեժիմով: Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին:
Նախարարի խոսքով՝ այս օրերն անհրաժեշտ են այն նպատակով, որ դպրոցների շենքերում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ իրականացվեն:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: