
“მშენებელი-5” ընկերությունը շահել է Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության կողմից Մեծ և Փոքր Արագյալ գյուղերում գիշերային լուսավորության անցկացման համար հայտարարված մրցույթը:
Աշխատանքների իրականացման համար նախատեսված էր 16 400 լարի գումար: Նշված կազմակերպությունը մրցույթը շահել է 12 900 լարիի դիմաց:
Նախագծով նախատեսված է նոր լամպերը տեղադրել այն փողոցներում, որտեղ ընդհանրապես դրանք չկան, նախատեսվում է նաև տեղադրել նոր մետաղական էլեկտրասյուներ գիշերային լուսավորություն չունեցող փողոցներում: