Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

Հոկտեմբերի 15-ից մեկնարկել են Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:

Շինաշխատանքներն իրականացնում է ՛՛Ռեբիլթ՛՛ ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, որ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և Վրաստանի Տարածաշրջանային և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը անցկացրել էին մրցույթ-տենդեր Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման համար: Մրցույթի ամբողջական գումարը կազմում էր 3,093, 938 լարի: Մրցույթը շահել է “ამხანაგობა არპი ჯგუფი” ընկերությունը 2, 780, 000 լարիի դիմաց:

Ներկայումս իրականացվում է դպրոցի մասնաշենքերից մեկի ապամոնտաժման աշխատանքները: Աշխղեկի խոսքով, ապամոնտաժման աշխատանքները ավարտին կհասցվեն մինչ 2021թ.-ը: Հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2021թ.-ի սեպտեմբեր ամիսը:

Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է ամրացնել կանգուն մնացած շենքը, իսկ վթարային մասնաշենքի փոխարեն կկառուցվի 204 քառակուսի մետր մակերեսով նոր մասնաշենք: Վերանորոգված դպրոցը կունենա վերելակ՝ նախատեսված ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երեխաների համար, ճաշարան, բժշկական սենյակ, 20 դասասենյակներ:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի դպրոցը կառուցվել է 1938 թ. և մինչ օրս չէր հիմնանորոգվել: Դպրոցը գտնվում էր կիսախարխուլ վճակում, ժամանակ առ ժամանակ իրականացվել էին թեթև կոսմետիկ աշխատանքներ, փոխվել էր տանիքը և պատուհանները: