
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել: Երկրագունդն ուսումնասիրող գիտնականների ինստիտուտի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ՝ ստորգետնյա տատանումներն այսօր, Թբիլիսիի ժամանակով 12:03-ին են գրանցվել, Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա տեղակայված Ուսեյքենդի գյուղում:
Երկրաշարժի ուժգնությունը 3,3 մագնիտուդ է կազմել: aliq.ge