Լեռնային Ղարաբաղի հարցը այս փուլում դիվանագիտական լուծում չունի: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, հակամարտության դիվանագիտական ճանապարհով լուծման բոլոր հույսերը սպառվել են, քանի որ խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, որի վերաբերյալ Ադրբեջանն այլ դիրքորոշում ունի:
«Մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում, դիվանագիտական ճանապարհով երկար ժամանակ չի լուծվի: Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք փոխզիջման միջոցով լուծել այս հարցը: Երկկողմանի փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացինն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան պետք է իջեցնի: Ինչի հետ համաձայն ենք մենք, համաձայն չէ Ադրբեջանը: Դա ցույց է տալիս, որ ցանկացած դիվանագիտական լուծման մասին խոսելը լիովին անհեթեթություն է, գոնե այս փուլում»,- հայտարարել է Փաշինյանը: 1tv.ge