Իրանական Azariha թելեգրամ-ալիքը հրապարակել է Իրանի սահմանի երկայնքով ադրբեջանական զորքերի գործողությունների պատճառով Իրանի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչների տների փլուզումները:
«Հյուսիս-հարավ ուղղությամբ իրենց դիրքերը տեղակայելու փոխարեն՝ Բաքվի ուժերը տեղակայվել են արեւելք-արեւմուտք ուղղությամբ: Մյուս կողմից, Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան եւ թաքֆիրիստներ (ահաբեկիչներ) տեղակայում իրանական սահմանին: Ժամանակը չէ՞, որ Իրանի բանակը հայտարարի ԼՂ խորքում բուֆերային գոտու մասին»,-գրում է թելեգրամ-ալիքը:news.am