Բժիշկների աշխատանքը առաջնագծում ծանր է եւ վտանգավոր: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բեկորային վնասվածքները շատ են: Հաճախ բժիշկները ստիպված են ոչ միայն փրկել ուրիշների կյանքը, այլեւ ռիսկի ենթարկել իրենցը՝ աշխատելով կրակի տակ: Հակառակորդը գնդակոծում է նաեւ առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները եւ նույնիսկ հիվանդանոցները։ Մարտակերտի հիվանդանոցի գնդակոծությունը լայն լուսաբանում է ստացել ԶԼՄ-ներում: Փառք մեր բժիշկներին, սանիտարներին, բուժքույրերին, նրանց ինքնազոհության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել:
Մեր զորքերը օրական 24 ժամ հերոսաբար մարտնչում են»,- ընդգծեց Հովհաննիսյանը:news.ge