
Ախալցեխեում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է մեկ մարդ:
Ինչպես հայտնեցին ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հրդեհը բռնկվել է 5 հարկանի շենքի 5-րդ հարկում:
Գերատեսչության փոխանցմամբ, դեպքի վայր է ժամանել փրկարարական ծառայությունը: Բնակարանում հրդեհը բռնկվել է ննջարանում: Փրկարարները բնակարանում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի:
Հարևանները կանչել են 112: Ականատեսների խոսքով, մահացել է 42-ամյա տղամարդ, ով տանը մենակ էր ապրում:
Տեղի ունեցածի հետևանքով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 187-րդ հոդվածի երրորդ մասով:1tv.ge